Գարուն բերող ծիծեռնակը

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on March 17, 2023

Մի տղա ինձ մի օր ասաց․

– Մի ծիծեռնակ եմ տեսել, որը վերադառնում է ուղիղ մարտի 1-ին։ Նա միշտ թռչում է բարձր՝ ոնց որ ծիծեռնակը որոշի, թե եղանակը շոգ կլինի, թե՝ տաք։ Նա մեր տան անկյունի փոքր ծակում էր բույն շինել։ Մի օր նայում էի այդ անկյունի ուղղությամբ և տեսա որ չորս ձու է ածել, այո, չորս ձու։ Դե ծիծեռնակները շատ ձու չեն ածում, ամենաշատը՝ վեց ձու։ Բայց մի օր էլ նայեցի և տեսա, որ ծիծեռնակի թևը մի փոքր վնասվել էր։ Ես ծիծեռնակին ՝ իր չորս ձվերով տարա մեր տուն։ Երկու օր հետո ծիծեռնակի թևը լավացավ և մի քանի ժամ հետո ձվերից ելան գեղեցիկ և փոքրիկ ծիծեռնակները։ Նրանց տարա տան անկյունում շինած բույնի մեջ դրեցի և գնացի տուն։ Դե, ես փոքր էի՝ յոթ տարեկան, այդ ժամանակ գարնանային արձակուրդներն էին և արձակուրդները վերջացան։ Երբ ես գնում եմ դպրոց ,միշտ բարևում եմ նրանց և երբ տուն եմ վերադառնում անում , աշխատանքնրես անելուց հետո, խաղում եմ ծիծեռնակների հետ։

Write a comment

Skip to toolbar