Հորինուկ Տարօրինակ բառերը

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on April 13, 2023

Կար-չկար մի տղա։ Նրա անունը իրականում Վիլակ էր։ Նա եկել էր Երկրի մոլորակ այլմոլորակայինների մոտից։ Նրա մոլորակի անունը Լուկա էր։ Նա սիրում էր իր մոլորակը, բայց նա չէր սիրում այլմոլորակիններին։ Այդ պատճառով էլ նա եկել էր Երկիր մոլորակ։ Նա ճանապարհին կպել էր մի երկնաքարին և ամեն ինչ նրա մոտ թարս էր։ Նա հենց հասավ Երկիր մոլորակ բոլորին տեսնում էր և ասում․

— Եվրաբ․․․ ևրաբ․․․ ևրաբ․․․

Մարդիկ նայում էին և կարծում, որ երևի նա հիվանդ է։

Եվ եկան հարցնելու․

—Քո անունը ի՞նչ է։

Նա ասաց, որ իր անունը Կալիվ է։

Մարդկանցից մեկը կանչեց մի հայտնի գիտնականի և խնդրեց ուսումնասիրել նրան։ Գիտնականը մի սարք հորինեց, բայց սարքը հորինելու համար շատ ժամանակ անցավ մոտարապես մեկ -երկու ամիս։ Այդ ժամանակ մի մարդ հյուր եկավ Վիլակին , դուռը բացելիս դիպավ Վիլակին , նա մեկ անգամ էլ ընկավ, և ամեն ինչ վերականգնվեց, բայց նա մոռացել էր ճիշտ խոսել։ Այդ հյուրի անունը Վարդուհի էր, նա շատ բարի էր և սկզբից սովորեցրեց բառերը։ Նա սովորեց, բայց միշտ նրա գլխում թարս էր հասկացվում։ Գիտնականը վերջապես վերջացրեց պատրաստել իր սարքը և երբ իմացավ ամեն ինչ հայտարարեց Վիլակի մասին։ Եվ նա մտածել էր պատրաստել մի ուրիշ սարք, որը կօգնի նրա վիճակին, բայց այս սարքի համար անրաժեշտ էր ոչ թե մեկ- երկու ամիս, այլ տարի։ Այդ տարիների ընթացքում Վիլակը հիշում էր իր երկիրը և Վարդուհու հետ սովորած բառերով նա հայտարարեց․

—Ես հասկանում եմ, որ դուք կուզեիք ինձ հետ խաղալ, ուրիշ բաներ անել, բայց ես կարոտում եմ իմ հին մոլորակը, որտեղ ապրում էին այլմոլորակայիններ , ես այնտեղ մարդու տեսքով էի ծնվել, խոստանում եմ ձեզ, չեմ ուշանա՝ մոտարապես մեկ – երկու ամսից կգամ։ Վերադարձին նա նորից խփեց գլուխը նույն երկնաքարին և կարողացավ խոսել ավելի շատ բառեր ասել, քան Վարդուհին էր սովորեցրել։

Write a comment

Skip to toolbar