Գիտելիքների ստուգման թեստ 9

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Մաթեմատիկա 4-րդ դասարան | Posted on May 6, 2024

1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների
գումարին:


1) 9760 2) 9076 3) 9670 4) 9706 5) 97760:
2. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
1) 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով:
3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով
4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:

4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան
է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10:
5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075<50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով
անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
1) 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999
7. 1/10 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12 2) 6 3) 20 4) 30 5) 4:
8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 3550 2) 5530 3) 5035 4) 5553
5) 5350:

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
1) 26 2) 18 3) 9 4) 30 5) 36:
11. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

89

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ
հաջորդականության չորրորդ անդամը:

15
13. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

189

14. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի
երկարությունը միլիմետրերով:

151
15. Հաշվիր 3900+( 2100:3-12×50)
արտահայտության արժեքը:

4000
16. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի
պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:

9
17. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը
որքա՞ն պետք է վերադարձնի:

2600

Write a comment

Skip to toolbar