Դասարանական աշխատանք մաթեմատիկայից

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Մաթեմատիկա | Posted on April 4, 2023

  1. շԹվերը գրի՛ր տառերով։

45860 -քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն

4586 -չորս հազար հինգ հարյուր ութսունվեց

14950 -տասնչորս հազար ինը հարյուր հիսուն

1495 -հազար չորս հարյուր իննսունհինգ

Հիշողություն

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on April 4, 2023

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,

 Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Կենդանիների վեճը

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on April 4, 2023

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

 – Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

Skip to toolbar