Հիշողություն

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on April 4, 2023

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,

 Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

 Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,

 Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին

Իր սնուցած ձագերին,

 Որոնց ճամփին հափշտակեց

Արյունարբու թշնամին:

 Բայց նա կրկին բույն էր շինում,

 Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը երգում էր և կարկատում իր հին բույնը, ամեն մի շյուղ կպցնելիս առաջվա բույն էր հիշում, հիշում էր իր սնուցած ձագերին նույն պես։

  • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը։

Ծիծեռնակը շատ լավ հիշողություն ուներ, տղուր էր, աշխատասեր։

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Ծիծեռնակի բույնը

Ծիծեռնակը բույն էր շինում,

 Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչԻ՞նչ էր անում
 բույն երգում է
 ծիծեռնակ շինում է
 շյուղ կարկատում է
 տարի հիշում է
 թշնամի կպցնում է
  • Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) և …

Նոր բու

Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց նոր բույն շինել, բայց հենց նա մտավ բույն աննթատ հիշում էր իր հին բույնը և այս օրվանից ծիծեռնակները նոր բույն չեն պատրաստում այլ կարկատում են։

Write a comment

Skip to toolbar