Մկների ժողովը Ա․Խնկոյան

0

Posted by Նանե Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on October 31, 2022

Մկների ժողովը

Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդո´ւռ

Էլ չթողեց տուն-կտուր

Ջահել ահել գեղովի,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թէ ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին,

– Լսե´ք, մկներ, ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պետք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը…

Ա՜յ բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

Է´, զանգը ո՞վ կախ անի.

– Ալո դո´ւ:

– Ալո՞ն տանի:

– Բալո դո´ւ :

– Բալո՞ն կախէ:

– Չստո, դո´ւ:

– Չստոն կաղ է :

– Մստո, դո´ւ:

– Մստոն կարճ է:

– Փստո, դո´ւ:

– Էդ էլ խի՞ղճ է:

– Համբո, դո´ւ:

– Ես տկար եմ:

– Չամբո, դո´ւ:

– Ասենք տարա,

Բա որ կատուն գա ինձ վրա՞:

– Բտոն, Խտոն թող մեկից

Բռնեն կատվի քամակից:

– Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-

Ճստաց Բտոն ճստճստան:

– Լռի´, հանդուգն

Կոտորվե´ք դուք,

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-

Գոչեց ջոջը,

Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան -երես առած —————————————————————————————————

գզիր – լուր բերող———————————————————————————————————

ահել -ծեր, տարեց ———————————————————————————————————

ջոկ – հատուկ————————————————————————————————————

հնարք -ճար ———————————————————————————————————

կողակից – կին, ամուսին—————————————————————————————————

անոթի – սոված, դատարկ փորով——————————————————————————————————

զուլում – աղետ, մեծ չարիք——————————————————————————————————

տկար – հիվանդ, անառողջ, վատառողջ————————————————————————————————

հանդուգն – ըմբոստ, համարձակ—————————————————————————————————

պոչը քաշել – հեռանալ————————————————————————————————

2. Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը – բոլորը սոված են————————————————————————————

ցավն էլ ունի իր դեղը – ամեն ինչին կա հնար, ճար———————————————————————————

չոր գանգ – անխելք—————————————————————————————————

  1. Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն լկստան , գզիր, խորամանկ, էր, աչքերն էլ ջուխտ ճրագ։—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։

Write a comment

Skip to toolbar